Ես չեմ հիշում
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 28-02-2013
Tagged Under : անծանոթ, անծանոթ աղջիկ, հոգու հանգստություն, չեմ հիշում
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…
Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…