Գարնան լուսե ամպի նման
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 04-03-2013
Tagged Under : բանաստեղծություն, գարուն, կյանք, հայրենիք, սիրտ
Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։
Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։
Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն…
1911