ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 08-03-2013
Tagged Under : անուշ գաղտնիք, գիշեր, ծանոթ ժպիտ
Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…
Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին…
Եվ օտար կանանց ժպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն…