Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 27-02-2013
Tagged Under : երազ, պայծառ դաշտեր, սերն եմ սիրում, տխուր աշխարհ
Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…