ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 15-02-2013

Tagged Under :

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Post your comment