ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 12-01-2013
Tagged Under : Vahan Teryan, անակնկալ բախտ, անծանոթ աղջիկ, Մթնշաղի Անուրջներ, Վահան Տերյան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
1903