14 ՏՈՂ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 14-01-2013

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում... 1905

Post your comment