Իմ սիրտը միշտ

Posted by Vahan Teryan | Posted in Բանաստեղծություններ | Posted on 18-02-2013

Իմ սիրտը միշտ
Մի անանուն
Ցավ է տանջում,

Անանց մի վիշտ
Խորը թաքուն
Եվ անհնչյուն։

Կա մի մորմոք,
Մի վիշտ անհուն,
Որ չի ննջում,

Կա անամոք
Մի տխրություն
Ամեն ինչում…

Post your comment